211652_close_icon

Ռուսաստանը կտրուկ մեծացրել է «Իսկանդեր» համակարգերի արտադրությունը

views-count1981 դիտում article-date 16:00 19-12-2022
Ռուսաստանը մեծացրել է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արտադրությունը, Россия 24 պետական հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է սպառազինության արտադրությամբ զբաղվող Ростех պետական ընկերության առաջին փոխտնօրեն Վլադիմիր Արտյակովը։

«Իսկանդերները» բավական արդյունավետ են, հուսալի և ճշգրիտ են աշխատում։ Դա է պատճառը, որ մենք «Իսկանդեր» համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրությունը ավելացրել ենք մի քանի անգամ»,- նշել է Ростех-ի փոխտնօրենը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2022 թվականին տասնյակ անգամներով աճել է նաև մի շարք մակնիշի տանկերի արտադրությունը։

Նմանատիպ նյութեր