14494 դիտում
12:40 17-11-2016
Հայաստանում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը հարկադրված միջոց է եղել. Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանի տարածքում եղել է հարկադրված միջոց։ Այն նախատեսված է եղել տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։ Այդ մասին «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Իսկանդերները» ցուցադրվեցին Երևանում, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսում։
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություններ, ինչի հնարավորությունը չունի Հայաստանը։
«Ես ի նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, սակայն միշտ փորձում ենք կայունացնել իրավիճակը՝ գտնելով հակաթույն։ Կարծում եմ, որ ներկա պարագայում «Իսկանդերը» հենց այդ հակաթույնն է։ Անշուշտ, սպառազինությունների մրցավազքը ոչ լավ իրավիճակ է, իսկ մենք չենք ցանկանում դա անել, բայց ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ պատերազմով են սպառնում և ֆիզիկական բնաջնջմամբ և դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,-ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին համաձայնագիր։
«Ես գտնում եմ, որ Ռուսաստանը դրանից ելնելով ընդառաջեց մեր խնդրանքին ու մեզ տրամադրեց ռազմական տեսանկյունից այդ հրաշալի համակարգերը։ Իհարկե, մարդկության համար լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, սակայն երբ ստիպված ես լինում, արդեն և այդ քայլին ես գնում»,-հավելել է նա։
ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության ու կայունության հարցում։
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
16:00 19-12-2022
Ռուսաստանը կտրուկ մեծացրել է «Իսկանդեր» համակարգերի արտադրությունը
12154 դիտում
22:52 02-12-2017
Կալինինգրադի շրջանում կտեղակայվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ
2140 դիտում
17:14 25-08-2024
Մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր նախագծողը
Այս բաժնից
1210 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
721 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
739 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին