Կոչ եմ արել նախագահ Բայդենին գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը․ կոնգրեսական Ֆրենկ Փելոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնն իր գործընկերների հետ համատեղ նամակով դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով հազարավոր մարդկանց»,- գրել է Փելոնը: