46002 դիտում
12:24 18-12-2022
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Honda-ն բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել ձորում, վարորդի կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Մ-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Լ. Մ-ն և 7-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիննես վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու երեխան են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+