211652_close_icon
views-count980 դիտում article-date 18:46 17-12-2022

Այնթապ գյուղում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին շարքի թիվ 21/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:00-ին: Ավտոմեքենան այրվել է:

Նմանատիպ նյութեր