211652_close_icon
views-count1236 դիտում article-date 12:02 17-12-2022

Մունդիալ-2022. Խորվաթիա-Մարոկկո խաղը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում դեկտեմբերի 17-ին հայտնի կդառնա 3-րդ մրցանակակիրը:

Մունդիալ-2022-ի եզրափակիչից մեկ օր առաջ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում Խորվաթիա-Մարոկկո հանդիպումն է: Խորվաթներն, ովքեր դեռևս աշխարհի փոխչեմպիոններն են ձգտելու են երկրորդ անգամ անընդմեջ դառնալ աշխարհի առաջնության մրցանակակիր: Նրանք կիսաեզրափակիչում զիջել էին Արգենտինայի ընտրանուն:

Մարոկկոն, որն առաջին արաբական պետությունն է, որը հասել է Մունդիալի այս փուլին, կփորձի պատմություն կերտել` իր հետքը թողնելով աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Մարոկկոն կիսաեզրափակիչում զիջեց աշխարհի գործող չեմպիոններ ֆրանսիացիներին:

Խորվաթիա-Մարոկկո հանդիպումը կկայանա Ալ-Ռայան քաղաքի «Խալիֆ» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Նմանատիպ նյութեր