211652_close_icon

Հատուկ մշակված ծրագրով սպանում են Հայի գենը ու Հայ լինելու իրավունքը․ Արթուր Թովմասյան

views-count6308 դիտում article-date 09:50 16-12-2022
Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Երկու օր առաջ անդրադարձել էի նորանշանակ ԿԳՄՍ նախարար, հակազգային տար՝ ժաննա Անդրասյանին, ասելով, որ ժամանակին սնվելով տարբեր սորոսական ՀԿ-ից տանում էր հակահայկական և հակազգային քարոզչություն, ինչը տվեց իր պտուղները. տեղի ունեցավ հայ Ազգի դեգրադացում, իսկ նա, իհարկե, նշանակվեց կրթության նախարար, որ ավարտին հասցնի այն պղծությունը, որը քարոզել է ժամանակին՝ անդեմ, անգեն, անսկզբունք հասարակություն ունենալը: 

Այսօր առավոտյան կարդալով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որի համաձայն, ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները, ևս մեկ անգամ փաստում եմ, որ սրանք նիկոլի գլխավորությամբ, հատուկ մշակված ծրագրով սպանում են Հայի գենը ու Հայ լինելու իրավունքը: 
Աղբյուրի հղումը մեկնաբանությունում»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր