Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ -ականները. մանրամասներ փակ հանդիպումից․ Armlur.am
Ազգայն ժողովի մեծամասնության` «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավորներների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվել է։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ ստեղծված վիճակն են քննարկել, բայց այդպես էլ նրանից չեն լսել ցսնկալի հարցի պատասխանը` ե՞րբ է ի վերջո բացվելու Բերձորի միջանցքը։
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ տարբեր երկրների կառույցների հետ կապի մեջ են, սակայն որևէ մեկն էլ կոնկրետ ու հստակ երաշխիք չի տալիս միջանցքի բացման մասով։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջնորդական առաքելությանը, ապա Փաշինյանն այս մասով նույնպես հստակ բան չի ասել։ Արձանագրել է միայն, որ ռազմավարական մեր գործընկերը հարցն ասես երկրորդ պլան է մղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում