Արցախում գազամատակարարման երկարաժամկետ արգելափակումը կազդի կենսական նշանակության արտադրամասերի գործունեության վրա. նախարարություն. Արմենպրես
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում առաջին անհրաժեշտության պարեն արտադրող ընկերությունները շարունակում են գործել:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
«Նրանց գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատում ենք բավարար, թվային առումով առկա ներուժը բավարար է առաջադրված խնդիրները լուծելու համար: Կարող ենք նշել, որ այս պահին պարենի դեֆիցիտ չկա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում