211652_close_icon
views-count33538 դիտում article-date 19:23 13-12-2022

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. գյուղերից մեկի ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու դի, ժամանել է Վաղարշապատի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան ավտոտնակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորրությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Երիտասարդական փողոցի տներից մեկի ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, մասնագիտությամբ ավտովերանորոգող, 66-ամյա Ա. Ս-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում և տարածքը սահմանազատել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր