686 դիտում
21:03 13-12-2022
Ապօրինի թմրաշրջանառության վնասակարությունը. ոստիկանության թեմատիկ անդրադարձը
Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, հազարավոր խեղված ճակատագրեր… Այս շղթան կարելի է անվերջ թվարկել: Գաղտնիք չէ, որ այս ամենի մի մասը թմրամիջոցների օգտագործման հետևանքով է: Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո հասկանում, որ տեղի է ունեցել անդառնալին:
Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից է:
Ապօրինի թմրաշրջանառության իրավական հետևանքների մասին բազմիցս ենք խոսել, ներկայացրել ոստիկանության բացահայտումները, պատմել կանխարգելիչ միջոցառումների մասին: Այսօր խոսելու ենք դրա վնասակարության մասին:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը արհավիրք է դարձել ողջ աշխարհում, և ցավալի է, որ տարեցտարի ընդլայնվում են թմրանյութերի օգտագործման և տարածման սահմանները: Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության` աշխարհի բնակչության 230-300 միլիոն մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ օգտագործել է թմրամիջոց: Նրանցից շատերը, տրվելով րոպեական հաճույքին, շարունակում են կործանում տանող ճանապարհը:
Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունե¬ության կոպիտ խանգարման, կախվածության և սոցիալական անկման՝ դեգրադացիայի:
Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ մարդիկ, հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողներ, ինքնակամ, չգիտակցելով սպառնացող վտանգը, սկսում են թմրամիջոց գործածել, իսկ մեկ անգամ փորձողներն ավելացնում են չափաբաժինն ու օգտագործման հաճախականությունը։
Ոստիկանությունը կրկին հորդորում ու պահանջում է զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց: Գնահատե՛ք ազատության մեջ ապրելու, առողջ և ապահով կյանք ունենալու ձեր իրավունքը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5132 դիտում
12:19 02-10-2017
ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ. ոստիկանության թեմատիկ անդրադարձը՝ մտահոգությամբ և անհրաժեշտ պարզաբանումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1450 դիտում
17:05 17-09-2015
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ. ոստիկանության թեմատիկ անդրադարձը․ տեսանյութ
1603 դիտում
19:41 29-09-2015
Ընտանեկան բռնություն, ոստիկանության թեմատիկ անդրադարձը․ տեսանյութ
Այս բաժնից
1213 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1237 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ