211652_close_icon
views-count966 դիտում article-date 18:05 12-12-2022

Վաղը ուշ կլինի․ Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանցի՝ իբր բնապահպան-ակտիվիստների կողմից Հայաստանը Արցախին կապող մայրուղին փակելու կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:

Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ. Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը: Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը: Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»: 

Նմանատիպ նյութեր