Մակրոնը ներկա կլինի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 14-ին կժամանի Կատար՝ դիտելու Ֆրանսիա-Մարոկկո կիսաեզրափակիչ հանդիպումը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։
«Ես կրկին կժամանեմ Կատար չորեքշաբթի օրը նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նա ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- France info ռադիոկայանին ասել է սպորտի նախարարը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ազգային հավաքականը քառորդ եզրափակչի խաղում 2:1 հաշվով հաղթել է Անգլիային և անցել կիսաեզրափակիչ։