211652_close_icon

Ռուսական ռազմական ծախսերը 2023 թվականին կկազմեն բյուջեի 1/3-ը

views-count1812 դիտում article-date 13:39 11-12-2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ուսումնասիրել է Ռուսաստանի նոր դաշնային բյուջեն, որը ստորագրվել է դեկտեմբերի 5-ին նախագահ Պուտինի կողմից։

2023 թվականին զինվորականների, հատուկ ծառայությունների և ոստիկանության կարիքների համար հատկացվել է 9 տրիլիոն ռուբլի (143 միլիարդ դոլար): Սա զգալի աճ է նախորդ տարվա համեմատ և կազմում է ընդհանուր բյուջեի մոտ 30%-ը, գրում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերլուծաբանները։

Նրանք բյուջեի ծախսային և եկամտային մասերը գնահատում են որպես չափազանց լավատեսական և կարծում են, որ ճնշումը բյուջեի ոչ ռազմական մասերի վրա հավանաբար զգալիորեն կաճի՝ ուկրաինական արշավի շարունակման համար միջոցներ հայթայթելու համար:

Նմանատիպ նյութեր