211652_close_icon
views-count3175 դիտում article-date 11:58 10-12-2022

Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է գայլերի ոհմակը օրը ցերեկով «ճեմում» Ամասիայի ճանապարհներով. aravot.am

Aravot.am-ը գրում է. ««Արփի լիճ ազգային պարկի» Արտենիս-Ալվար տեղամասի տեսուչ Ռադիկ Սարգսյանն այսօր հերթապահություն իրականացնելիս՝ ֆիքսել է, թե ինչպես չորս գայլեր օրը ցերեկով՝առանց վախի, ման են գալիս Ամասիայի Բերդաշեն գյուղ տանող ճանապարհով։

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանի ասելով, գայլերն ազատ ման են գալիս, որովհետև իրենց ապահով են զգում, պարկի տարածքում կրակոցներ չկան։

«Ոչ մի բանից չեն վախենում, նույնիսկ մեքենայի ազդանշաններից, մենք էլ ենք զարմացած այդ տեսարանից։ Տեսուչն էլ է անակնկալի եկել, միանգամից նկարել է։ Առավոտյան տեղամասի պետը հետքերը տեսել էր, զանգահարեց, թե գայլերի ոտնահետքեր կան (տես լուսանկարում), երկու ժամ չանցած՝ տեսանք, որ ազատ ման են գալիս»,-ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր