2514 դիտում
18:48 05-09-2018
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը մասնակցել է Աստանայում կայացած տարածաշրջանային համաժողովին
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այն նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով:
Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակությունները:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնահատուկ ընդգծել է կրթության եւ գիտելիքի դերը Աֆղանստանում կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման գործում:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ղազախստանի պետական քարտուղար Գ. Աբդիկալիկովան, ԱԳ նախարար Կ. Աբդրռախմանովը, Աֆղանստանի կանանց հարցերով նախարար Դ. Նազարին, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Թ. Կարմանը (Եմեն), ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Է. Պուման, ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ԿԱ հարցերով բանագնաց Ն. Գերմանը, համաշխարհային եւ տարածաշրջանային հայտնի պետական ու հասարակական գործիչներ: Հեռարձակվել են ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփի և ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդիրիկա Մոգերինիի ելույթները:
Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է Հռչակագիր:
Նմանատիպ նյութեր
957 դիտում
19:58 20-09-2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ պատվիրակության հետ
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի