1267 դիտում
12:56 08-12-2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այլեւս չի կարող զրկել կուսակցություններին ֆինանսավորումից
Կառավարությունն այսօրվա 8-ի նիստում հվանություն տվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Այս նախագծով առաջարկվում է հանել Հանձնաժողովի կողմից կուսակցությունների հաշվետվությունների ստուգման արդյունքում պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հիմքերի առկայության կամ բացակայության մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու և այդ որոշման արդյունքում կուսակցության կողմից հաշվետու տարում նախատեսված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ֆինանսավորումը ամբողջությամբ կամ մասամբ չտրամադրվելու վերաբերյալ դրույթները։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև 2022 թվականի համար կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումը՝ առանց սահմանված պայմանների:
Նախագծով ներկայացված իրավակարգավորումները, սակայն, նպատակ չեն հետապնդում առհասարակ վերացնել Հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման և դրանց արդյունքներով համապատասխան որոշումների կայացման լիազորությունը, այլ նպատակ է հետապնդում ապահովել հետագայում այդ լիազորության առավել արդյունավետ կիրառումը:
Արդյունքում, ակնկալվում է, որպեսզի 2023 թվականին ներկայացվելիք կուսակցությունների տարեկան հաշվետվություններին օրենքով ներկայացվող պահանջները լինեն կանխատեսելի, բխեն իրավական որոշակիության սկզբունքից և ապահովեն օրենքով հետապնդվող բուն նպատակի իրականացումը:

Նմանատիպ նյութեր
1546 դիտում
07:49 28-11-2023
Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի մասով. մանրամասներ. «Ժողովուրդ»
1012 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
1824 դիտում
11:13 29-11-2016
ԲՀԿ-ն չի պատրաստվում ապաստան տրամադրել մանր կուսակցություններին. «Իրավունք»
Այս բաժնից
949 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1051 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1222 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ