572 դիտում
17:08 06-12-2022
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել Հովհաննես Քոչարյանին այդ պաշտոնին նշանակելու և դասային աստիճանը համապատասխանեցնելու մասին։ Ոստիկանությունում Քոչարյանին շնորհված գնդապետի կոչումը համապատասխանեցվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանին։
Հովհաննես Քոչարյանը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր։
Նմանատիպ նյութեր
862 դիտում
17:23 03-11-2023
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Այս բաժնից
253 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
307 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն