211652_close_icon
views-count1086 դիտում article-date 12:31 05-12-2022

Գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ժողովուրդ ջան, ուզում եմ կիսվել ձեր հետ իմ այսօրվա խանութ այցելելու տպավորությունով:

Առավոտյան գնացի ամենօրյա գնումների «Երևան Սիթի», մի քանի սննդամթերք գնելու (կաթնամթերք, ջրեր, հաց, երշիկ). արա՜, էս ի՞նչ ա կատարվում գների հետ, ինձ մի պահ թվաց, որ ես ապրում եմ նի տո Սինգապուրում, նի տո Շվեցարիայում, կամ էլ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում: Համեմատելով Հայաստանի միջին աշխատավարձը և սպառողական զամբյուղը, գալիս եմ այն մտքին, որ մեր ժողովուրդը ամենահամբերատար, ամենաձայնազուրկ ու ամենախեղճ ժողովուրդն է:

Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը...

Վա՛յ ժողովուրդ, որ դիմանում ես այս վիճակին, վա՛յ...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին