211652_close_icon
views-count1070 դիտում article-date 10:07 05-12-2022

Ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․

Մասնավորապես, փակ են լինելու 

Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, 
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, 
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, 
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, 
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Նմանատիպ նյութեր