1094 դիտում
16:08 03-12-2022
Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վերաբերյալ․
«2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո ադրբեջանական կողմը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:
Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են: Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:
Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:
Ուստի, հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1003 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
844 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու