211652_close_icon

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական. Յակովլև

views-count1619 դիտում article-date 14:36 03-12-2022
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլեւը, հաղորդում է Интерфакс-ը։

«Ստեղծվել են անվտանգության ուժեր եւ միջոցներ, Դրանք առաջին հերթին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են։ Պետությունների հատուկ նշանակության ուժերի կոնտինգենտների շուրջ 20 հազար զինծառայողներ գտնվում են պատրաստ վիճակում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու բոլոր տարածաշրջաններում»,-ասել է նա։

«Ստեղծվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր, դրանք կազմում են մոտ 3,8 հազար զինվորական»,-հավելել է Յակովլեւը։

Յակովլեւը նշել է, որ ներկա պահին «ստեղծվել է Հավաքական անվտանգության գործուն համակարգ ՝ համապատասխան ուժերով եւ միջոցներով»։

Նմանատիպ նյութեր