211652_close_icon
views-count365 դիտում article-date 23:26 01-12-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 34-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նոյեմբերի 28-ին Երևանի Խանջյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 16.21-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 30-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արցախի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 03.25-ին, 30-ամյա կինը դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած երկու քաղաքացիները հայտնել են, որ վնասվածքները ստացել են Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ ժամը 16.30-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Բենցի» 55-ամյա ուղևորը և «Մազդայի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր գյուղում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը նոյեմբերի 30-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան և Իսի-Լե-Մուլինոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը և «ՎԱԶ-2107»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին դրված բեռնատարի թափքին. բախման հետևանքով մեքենան այրվել է, իսկ 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 182-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: