Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ:
Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ»։