211652_close_icon
views-count16259 դիտում article-date 23:10 29-11-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ կա, ժամանել են հրշեջ-փրկարարներ, ոստիկանության կինոլոգներ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1.5 ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված։

Այս պահին աշխատանքները շարունակվում են, տեղում են նաև բժիշկների հերթապահ խումբը։ 

Ոստիկանությունը պարզում է, թե որ էլեկտրոնային հասցեից է հաղորդագրությունը ստացվել։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ա
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր