211652_close_icon
views-count1223 դիտում article-date 19:30 17-10-2022

Արարատի մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արարատ համայնքի բնակավայրերում, ծանոթացել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Մարզպետի առաջին կանգառը եղել է Ավշար բնակավայրում, ուր սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ։ Մարզպետին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել 2023 թվականին, իսկ համայնքը հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսում է մանկապարտեզի համար ձեռք բերել գույք։

Ավշար համայնքում մարզի ղեկավարը հետևել է նաև ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներին։ Նշենք, որ Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոռոգման ներտնտեսային ցանց է կառուցվում նաև համայնքի Արարատ, Արմաշ, Զանգակատուն և Պարույր Սևակ բնակավայրերում՝ ընդհանուր 10 կմ երկարությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 252 միլիոն դրամ։

Համայնքի Սուրենավան, Զանգակատուն, Պարույր Սևակ, Արարատ (քաղաք) բնակավայրերում էլ ավելի քան 272 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում նաև Արարատ քաղաքի մշակույթի տանը։ Վերանորոգվում է շենքը, բարեկարգվում է կրթօջախի հարակից տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 94,5 միլիոն դրամ է։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հորդորել է շինարարական աշխատանքները կատարել օրենքով սահմանված կարգով, ավարտին հասցել նախատեսված ժամկետներում։ Վերջինս ևս մեկ անգամ շեշտել է, որ աշխատանքների ամբողջ ընթացքն իր և մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների ուշադրության կենտրոնում է։

Նմանատիպ նյութեր