1051 դիտում
14:20 25-11-2022
Ադրբեջանական զինված տեղակայումների հետևանքով խաթարված է մարդկանց կյանքը, չեն կարողանում եկամուտ վաստակել. Թաթոյան
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հանդիպումը։
«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր, ընդգծվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի անբեկանելիությունը:
Արման Թաթոյանը շեշտել է, որ ինչպես ապացուցում են փաստերը, թե´ Հայաստանում, թե´ Արցախում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված տեղակայումների հետևանքով խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լուրջ վտանգի տակ են մարդկանց կյանքն ու անվտանգությունը: Մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը, կանգնած են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Այս խնդրի լուծումը կենսական կարևորության հարց է, որն անհրաժեշտ է մարդկանց բնականոն ու անվտանգ կյանքը երաշխավորելու համար:
Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, առավել արդյունավետ դարձնել տարբեր հարցերում համատեղ ջանքերը` Ադրբեջանի իրական մտադրությունները վեր հանելու նպատակով, այդ թվում` ապացույցների միջոցով․ ադրբեջանական անօրինական արարքներն Արցախում պետք է ակտիվ ներկայացվեն միջազգային հարթակներում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2280 դիտում
11:13 28-10-2021
Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը