211652_close_icon
views-count1048 դիտում article-date 23:26 18-02-2024

Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Ներքին Հանդ կատարած իր այցելությունից:

՛՛Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:
2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:
 
Այս պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, Հայաստանի կառավարությունը դրել-քննում է՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:
 
Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:

Նմանատիպ նյութեր