211652_close_icon
views-count13630 դիտում article-date 13:28 25-11-2022

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ մաեստրո Վլադիմիր Սպիվակովը․ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստան  է ժամանել աշխարհահռչակ մաեստրո Վլադիմիր Սպիվակովը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանում լեգենդար մաեստրոյին դիմավորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աշխարհահռչակ մաեստրոյի Հայաստան ժամանումը կապված է նրա կողմից հերթական մարդասիրական ակցիայի հետ։ 

Նոյեմբերի 27-ին «Զինվորի տան» տղաների համար Վ․ Սպիվակովը կազմակերպելու է բարեգործական համերգ, որը տեղի է ունենալու Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր