211652_close_icon
views-count44050 դիտում article-date 22:30 24-11-2022

Երևանում բռնություն են կիրառել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի կուսակցության վարչության կին անդամի նկատմամբ, ստահակը վնասվածքներ է պատճառել նրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 24-ին, Երևանում հարձակման է ենթարկվել ու բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի համակիր, «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ։

Լ. Ղուկասյանը այցելելիս է եղել նշված վայր, երբ, ըստ նախնական տեղեկությունների, գլուխը «կապիշոնով» փակած տականքը հարձակվել է կնոջ վրա, հարվածներ հասցրել, ապա «Սասնա էպոսի Ցռան Վերգոյի նման» ճողոպրել։

Լ. Ղուկասյանը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է հանցագործության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Հիմնական վարկածը կապված է «Հանրային ձայն» կուսակցության ակտիվ գործունեության հետ, ու գուցե տականքը կամ տականքները փորձում են նման կերպ լռեցնել այդ կուսակցության պատվավոր նախագահին ու նրա համակիրներին։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր