211652_close_icon
views-count41359 դիտում article-date 15:34 24-11-2022

Ծնունդդ շնորհավոր Ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշն անառիկ պահած, 44-օրյայում Հադրութում նահատակված, լեգենդ դարձած հերոս, կապիտան Ռուբեն Պրազյան․ քեզ բացակա չենք դնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Քանաքեռի ընտանեկան գերեզմանում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազում նահատակված Ռուբեն Պրազյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներ։ 

Այսօր Հադրութում նահատակված, Ապրիլյան քառօրյա պարտերազմին Թալիշն անառիկ պահողներից մեկի՝ կապիտան Ռ․ Պրազյանի ծննդյան օրն է։

Նրա շիրիմին այցելողները նախ ծաղիկներ խոնարհեցին, ապա կատարեցին խնկարկում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մեկ տարի առաջ այս օրը Արցախի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների  կողմից իրականացված պատերազմի հետևանքով   նահատակվեց 27-ամյա Ռուբեն Պրազյանը, ով Արցախի պաշտպանության բանակում ավելի շատ հայտնի էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշն անառիկ պահող Խաղաղապահ բրիգադի Ռուբեն:

Ռ. Պրազյանը ծնվել է 1993թ.-ի  նոյեմբերի 24-ին, Երևանում:

Սովորել է Մոսկվայի Ռազմական համալսարանում: 2015թ.-ին կապիտան  Ռ․ Պրազյանը իր զինվորական  ծառայությունը սկսել էր Խաղաղապահ բրիգադում: Նա կատարել էր մի շարք խաղաղապահ առաքելություններ ՝ Աֆղանստանում և Սիրիայում։

Մասնակցել էր Ապրիլյան  քառօրյա պատերազմին և իր զինակից ընկերների հետ անառիկ էր պահել Թալիշը՝ արժանի հակահարված տվել հակառակորդին: ՀՀ զինված  ուժերում ծառայության ընթացքում զբաղեցրել էր տարբեր պատասխանատու պաշտոններ:

Երբ սեպտեմբերի 27-ին Թուրք-ադրբեջանական խուժանը հարձակվեց Արցախի վրա, Ռ. Պրազյանը որպես Խաղաղապահ զորքերի սպա հերթական անգամ մեկնում է Արցախ ծառայության անցնելով Հադրութում: Օրեր շարունակ Հադրութի ամենա թեժ ու վտանգավոր հատվածներում կենացմահու պայքար է մղել իր զինակից ընկերների հետ, այդ թվում՝ զինվորների ու սպաների:

Հոկտեմբերի 10-ին Հադրութի տարածաշրջանում իր անձնակազմի հետ միասին հերթական թեժ մարտերի  է բռնկվում հակառակորդ հետ: Ցավոք, այդ օրը կապիտան Ռ. Պրազյանը զոհվում է՝  հանուն հայրենիքի, հանուն Արցախի ու Հայաստանի:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Սուրբ Հակոբ մծբնա հայրապետի եկեղեցում տեղի ունեցավ հերոս Ռ. Պրազյանի տարելիցի հիշատակի առիթով հոգեհանգստի կարգ և խնկարկություն:

Ներկա էին հերոսի հարազատները,  բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից և անգամ քաղաքացիներ, որոնց երեխաները ծառայել են Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում և նրանք եղել են Ռ. Պրազյանի զինվորները: Ներկա էին նաև  Ապրիլյան քառօրյա և Արցախյան և  44-օրյա պատերազմներին նահատակված հերոսների հարազատներ: Արդեն հերոսի շիրիմին, հոգևոր հովվի կողմից հոգեհանգստի կարգից հետո ծաղիկներ խոնարհվեցին ու տեղի ունեցավ խնկարկում:

Բոլոր ներկաներն   ասում էին՝ Քեզ բացակա չենք դնի, դու հիմա երկնքում քո զինակից առյուծ ու արծիվ տղերքի հետ մեզ եք պաշտպանում: Դու և քո նմանները նվիրաբերեցիք  Աստծո կողմից  տրված  ամենաթանկը՝ ձեր կյանքը և իզուր չէ, որ  որպես կյանքի ուղեկից առաջնորդվում ենք քո նման լեգենդ դարձած հերոսների՝ «Կյանքդ կյանքիս համար» ամենաթանկ խոսքվով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 378+
378+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր