211652_close_icon

Մեկ տարի առաջ այս օրը Հադրութում նահատակվեց Ապրիլյան քառօրյա պատերազմին Թալիշն անառիկ պահողներից կապիտան Ռուբեն Պրազյանը. Քանաքեռի եկեղեցում տեղի ունեցավ հերոսի տարելիցի հիշատակի հոգեհանգստի կարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count65890 դիտում article-date 16:58 10-10-2021
Մեկ տարի առաջ այս օրը Արցախի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների  կողմից իրականացված պատերազմի հետևանքով   նահատակվեց 27-ամյա Ռուբեն Պրազյանը, ով Արցախի պաշտպանության բանակում ավելի շատ հայտնի էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշն անառիկ պահող Խաղաղապահ բրիգադի Ռուբեն:

Ռ. Պրազյանը ծնվել է 1993թ.-ի  նոյեմբերի 24-ին, Երևանում:

Սովորել է Մոսկվայի Ռազմական համալսարանում: 2015թ.-ին կապիտան  Ռ․ Պրազյանը իր զինվորական  ծառայությունը սկսել էր Խաղաղապահ բրիգադում: Նա կատարել էր մի շարք խաղաղապահ առաքելություններ ՝ Աֆղանստանում և Սիրիայում։

Մասնակցել էր Ապրիլյան  քառօրյա պատերազմին և իր զինակից ընկերների հետ անառիկ էր պահել Թալիշը՝ արժանի հակահարված տվել հակառակորդին: ՀՀ զինված  ուժերում ծառայության ընթացքում զբաղեցրել էր տարբեր պատասխանատու պաշտոններ:

Երբ սեպտեմբերի 27-ին Թուրք-ադրբեջանական խուժանը հարձակվեց Արցախի վրա, Ռ. Պրազյանը որպես Խաղաղապահ զորքերի սպա հերթական անգամ մեկնում է Արցախ ծառայության անցնելով Հադրութում: Օրեր շարունակ Հադրութի ամենա թեժ ու վտանգավոր հատվածներում կենացմահու պայքար է մղել իր զինակից ընկերների հետ, այդ թվում՝ զինվորների ու սպաների:

Հոկտեմբերի 10-ին Հադրութի տարածաշրջանում իր անձնակազմի հետ միասին հերթական թեժ մարտերի  է բռնկվում հակառակորդ հետ: Ցավոք, այդ օրը կապիտան Ռ. Պրազյանը զոհվում է՝  հանուն հայրենիքի, հանուն Արցախի ու Հայաստանի:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Սուրբ Հակոբ մծբնա հայրապետի եկեղեցում տեղի ունեցավ հերոս Ռ. Պրազյանի տարելիցի հիշատակի առիթով հոգեհանգստի կարգ և խնկարկություն:

Ներկա էին հերոսի հարազատները,  բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից և անգամ քաղաքացիներ, որոնց երեխաները ծառայել են Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում և նրանք եղել են Ռ. Պրազյանի զինվորները: Ներկա էին նաև  Ապրիլյան քառօրյա և Արցախյան և  44-օրյա պատերազմներին նահատակված հերոսների հարազատներ: Արդեն հերոսի շիրիմին, հոգևոր հովվի կողմից հոգեհանգստի կարգից հետո ծաղիկներ խոնարհվեցին ու տեղի ունեցավ խնկարկում:

Բոլոր ներկաներն   ասում էին՝ Քեզ բացակա չենք դնի, դու հիմա երկնքում քո զինակից առյուծ ու արծիվ տղերքի հետ մեզ եք պաշտպանում: Դու և քո նմանները նվիրաբերեցիք  Աստծո կողմից  տրված  ամենաթանկը՝ ձեր կյանքը և իզուր չէ, որ  որպես կյանքի ուղեկից առաջնորդվում ենք քո նման լեգենդ դարձած հերոսների՝ «Կյանքդ կյանքիս համար» ամենաթանկ խոսքվով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 375+
375+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր