1115 դիտում
15:45 24-11-2022
Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել. Ալեն Սիմիոնյանը՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցի մասին․ Tert.am
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Գրում է Tert.am-ը։
Հարցին, թե այսինքն ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե արադարցվեին, ապա փաստաթղթերը կստորագրվեին։
ՀԱՊԿ անդամ մնալ-չմնալու հարցն օրակարգում ունենալու վերաբերյալ հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․«Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2437 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է
1324 դիտում
10:59 22-01-2025
Մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ (տեսանյութ)