674 դիտում
14:09 23-11-2022
ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ համատեղ նիստի մասնակիցների ստորագրմանը կներկայացվի 24 փաստաթուղթ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, բացելով ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ համատեղ նիստը, ասաց, որ ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։
«Օրակարգը բավականին հագեցած է, կքննարկվեն հարցերի լայն շրջանակ՝ թե քաղաքական, թե անվտանգային հարցեր»,- ասաց Միրզոյանը։
Արտաքին գործերի նախարարը ներկայացրեց նաև ՀԱՊԿ համատեղ նիստի բոլոր մասնակիցներին։
«Ջերմորեն ողջունում եմ և մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»,- եզրափակեց Միրզոյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասը իր հերթին ներկայացրեց նիստի օրակարգը։
«Առաջին հերթին կքննարկվի ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական անվտանգության հարցը, հետո տեղեկություն կտրամադրեմ 24 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք արդեն մշակվել են, համաձայնեցվել, դրանք կներկայացվեն ձեզ քննարկման համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ»,- ասաց Զասը։

Նմանատիպ նյութեր
856 դիտում
20:16 09-06-2022
Երևանում կկայանա ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը
914 դիտում
14:01 18-04-2019
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
709 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը