211652_close_icon
views-count1211 դիտում article-date 15:19 22-11-2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել Է լազերային ուղղորդման Brimstone կատարելագործված հրթիռներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել լազերային ուղղորդման Brimstone հրթիռի կատարելագործված մոդելը: Դրա թռիչքի հեռահարությունը կրկնակի գերազանցում է նախորդ տարբերակին, որն Ուկրաինա էր ուղարկվել մոտավորապես կես տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական Express պարբերականից:

Յուրաքանչյուր հրթիռի արժեքը կազմում է շուրջ 175 հազար ֆունտ ստեռլինգ: Լազերային ուղղորդման շնորհիվ, որն ապահովում է բարձր ճշգրտություն, այդ հրթիռները սահմանափակում են կողմնակի վնասի հավանականությունը, ուստի կարող են օգտագործվել բնակավայրերում: Նշվում է, որ հրթիռները ճշգրտորեն հարվածում են ցամաքային թիրախների, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցների: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը օրերս Կիև կատարած իր առաջին այցելության ընթացքում Ուկրաինային խոստացել էր ևս մեկ ռազմական օգնության փաթեթ՝ 50 մլն ֆունտ ստեռլինգի չափով:

Նմանատիպ նյութեր