63532 դիտում
10:40 22-11-2022
Արտառոց դեպք Երևանում․ ահազանգ է ստացել, որ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, ապա տան դուռը փակել նրա վրա․ կնոջը պատուհանից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, օգտագործելով ավտոսանդուղք․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ապա տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել։ Ու տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատից հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Լրացուցիչ ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանուղքը, որով փրկարարները մոտեցել են շենքի տան պատուհանին, ավտոսանդուղքի միջոցով 4-րդ հարկի տան պատուհանից իջեցրել են նույն տան բնակիչ 43-ամյա Գ․ Ա-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունը տեղում պարզել է նաև, որ ահազանգը, որ ամումիսը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, հերքվել է կնոջ կողմից, ով հայտնել է, որ բռնության չի ենթարկվել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+