211652_close_icon
views-count1654 դիտում article-date 18:21 21-11-2022

7 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Սայաթ-Նովա հատվածը․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երևթեկության համար 7 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր