211652_close_icon
views-count1469 դիտում article-date 18:30 20-11-2022

Կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար․ Հենրիխ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրառում է արել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի:

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,-գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր