211652_close_icon
views-count14552 դիտում article-date 11:56 17-11-2022

Ողբերգական դեպք Տավուշի մարզում․ ըստ մոր հայտարարության՝ 18-օրական տղա երեխան հանկարծամահ է եղել

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել են Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ-ն է։

Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ երեխան նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։