211652_close_icon
views-count342 դիտում article-date 13:33 16-11-2022

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են աջակցել Լեհաստանին պայթյունների հետաքննության հարցում

G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Լեհաստանին պայթյունների հետաքննության հարցում։ Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի Բալիում տեղի հանդիպման արդյունքներով։ 

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ Լեհաստանի արեւելքում, տեղի ունեցած պայթյունի միջադեպը։ Մենք առաջարկում ենք մեր լիակատար աջակցությունը Լեհաստանի կողմից իրականացվող հետաքննությանը։ Մենք պայմանավորվել ենք սերտ կապի մեջ լինել»,-ասվում է հայտարարության մեջ։  

Առաջնորդները նաեւ ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։ 

Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: