211652_close_icon
views-count1315 դիտում article-date 20:01 15-11-2022

Փաշինյանը 9 օրով արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 9 աշխատանքային օրով արձակուրդ է տրամադրել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանին:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 15-25-ը ներառյալ:
  2. Սեդրակ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:

Նմանատիպ նյութեր