211652_close_icon
views-count827 դիտում article-date 19:48 15-11-2022

ՄՊՀ-ն Globbing-ի, ONEX-ի եւ «Հայփոստ»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 83 մլն դրամի տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ եւ «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: Այս մասին հաղորդում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ հիշյալ տնտեսավարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձեւով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել, ինչպես նաեւ իրականացրել են  օրենքին հակասող գովազդներ:

Արդյունքում Հանձնաժողովի ս.թ. նոյեմբերի 8-ի թիվ 428-Ա եւ 429-Ա որոշումներով «Գլոբալ Շիփփինգ»  ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամի,  թիվ 431-Ա որոշմամբ «Օնէքս» ՍՊԸ-ի նկատմամբ` 18 311 294  ՀՀ դրամի եւ թիվ 430-Ա որոշմամբ ««Հայփոստ» ՓԲԸ եւ «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի նկատմամբ՝ 2 880 192 ՀՀ դրամի չափով տուգանքներ:

Որոշումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով`

https://ef.competition.am/api/decision/BA4A58E7-03E9-403F-8680-49E34F21E114/download

https://ef.competition.am/api/decision/91CBBE76-0DE9-45E9-BB2B-B623651A3A7E/download

https://ef.competition.am/api/decision/9F486E9A-99B5-4027-A958-3E139AFC34B0/download

https://ef.competition.am/api/decision/0F37F6E0-4842-48E1-B5E3-6C8F9B8C7C59/download

Նմանատիպ նյութեր