211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:57 19-05-2023

Բուսական յուղի առկայությամբ արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր. ՄՊՀ-ն նշանակել է 17,5 միլիոն դրամ տուգանք

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր։

Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 ՀՀ դրամի չափով տուգանք:

Նմանատիպ նյութեր