Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանին դուրս մղելու փորձ է․ Զախարովա
Ռուսաստանը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ֆոն, որը հեռու է Անդրկովկասում իրավիճակի կարգավորման շահերից, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առաքելության աշխատանքը գնահատելով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Գրում է «Ազատությունը»։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա պատմական դերը, որպես անվտանգության գլխավոր երաշխավորի, թուլացնելու համար: Բաքվի այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է Զախարովան: