1312 դիտում
23:08 14-11-2022
Դրանից ավելի Մակրոնն ու Արևմուտքը չեն անելու. Արեգնազ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է. «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայերի կողքին է ու դատապարտում է ադրբեջանական ագրեսիան, թուրքերենով ցավակցում է թուրքերին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Ահա՛ ժամանակակից փիառ տեխնոլոգիաների կիրառումը։
Համոզված եղեք, որ եթե վաղը Հայաստանի կամ Արցախի վրա լայնամասշտաբ հարձակում լինի, ապա Մակրոնն արդեն հայերենով կզորակցի Հայաստանին (մինչև այդ՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները զգուշացված կլինեն իրենց երկրների դեսպանատներից ու կթռնեն դեպքի վայրից)։ Դրանից ավելի Մակրոնն ու Արևմուտքը չեն անելու, քանզի նման խնդիր չեն դրել իրենց առաջ, նման ցանկություն չունեն, համ էլ՝ չեն էլ կարող։
Արևմուտքը հայերի անվտանգությունն ապահովելու է․․․ թվիթերյան գրառումներով։ Ոչ ավելի»։

Նմանատիպ նյութեր
2793 դիտում
21:50 19-03-2022
Ավելի քան 1,7 միլիոն դրամ ԱԺ աշխատակիցների հագուստի համար. Արեգնազ Մանուկյան
2665 դիտում
21:56 16-10-2021
Վկան՝ առաջացած խայտառակ հերթերը, քաոսը, խուճապն ու անորոշությունն են. Արեգնազ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1534 դիտում
13:16 19-05-2022
Ոստիկանապետը խոստացել է, որ կպատժեն իրենց լիազորություններն անցած ոստիկաններին. Արեգնազ Մանուկյան. News.am