211652_close_icon

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2023թ. ռազմական համագործակցության պլանը

views-count1608 դիտում article-date 15:44 14-11-2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման եւ աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Բացի այդ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցերը ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում, ռազմական կրթության եւ բժշկության բնագավառներում։

Հանդիպման արդյունքների հիման վրա նախարարները ստորագրել են Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ ռազմական համագործակցության 2023թ. պլանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր