Վրաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրել են 20154-16 թթ. ռազմական համագործակցության պլանը
Վրաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների միջև այսօր ստորագրվել է ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը: Այս մասին նշված է Վրաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում, որտեղ 2-օրյա այցով գտնվում են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հանդիպմանը բրիտանական կողմին են ներկայացվել Վրաստանի ռազմական ոլորտում իրականացված բարեփոխումները, քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: