1472 դիտում
17:03 30-09-2014
Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016թթ. պլանը
Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր:
Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչի մասնակցությամբ:
Քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016թթ. պլանը:
Նմանատիպ նյութեր
5417 դիտում
23:12 09-08-2018
2015 և 2016թթ․ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին նույնպես հատուցումներ կտրամադրվեն
4976 դիտում
21:11 28-06-2018
Ստորագրվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի դպրոցների համագործակցության 2018-2019 ուստարվա աշխատանքային պլանը
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ