211652_close_icon
views-count834 դիտում article-date 09:55 14-11-2022

Խերսոնի մարզում արձանագրվել է ավելի քան 400 ռուսական ռազմական հանցագործություն․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ քննիչները հայտնաբերել են ավելի քան 400 ռազմական հանցագործությունների ապացույցներ և հայտնաբերել են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց դիեր Խերսոնի շրջանի ռուսական օկուպացիայից ազատագրված շրջաններում։

«Քննիչներն արդեն արձանագրել են ավելի քան 400 ռուսական ռազմական հանցագործություններ։ Հայտնաբերվել են սպանված խաղաղ բնակիչների և զինվորների դիեր»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Նրա խոսքով, Խերսոնի շրջանի 226 բնակավայրերում, որտեղ ապրում է ավելի քան 100 հազար մարդ, կապահովվի «օրենքի ու կարգի կայունացում եւ վերականգնում»։ Ռուս զինվորների և վարձկանների ձերբակալությունները շարունակվում են, ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև մեկնաբանել է իրավիճակը Դոնեցկի շրջանում։

«Դոնեցկի շրջանում մարտերը նույնքան ինտենսիվ են, որքան նախորդ օրերին»,- ասել է Զելենսկին։ «Ռուսական հարձակումների մակարդակը չի նվազում. Մեր մարտիկների տոկունության ու խիզախության մակարդակն ամենաբարձրն է։ Մենք թույլ չենք տա, որ նրանք ճեղքեն մեր պաշտպանությունը»:

Նմանատիպ նյութեր