1125 դիտում
14:47 08-11-2022
Բրազիլիայում տարածվում է կորոնավիրուսի «ցերբեր» նոր տարատեսակը. G1 պորտալ
Կորոնավիրուսի BQ.1 տարատեսակը, որն ստացել է «ցերբեր» ոչ պաշտոնական անվանումը եւ սպառնում է համավարակի նոր ալիքով, հայտնաբերվել է արդեն Բրազիլիայի երկու նահանգներում: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը:
«COVID-19-ի BQ.1 տարատեսակի տարածումը հաստատվել է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում. սա առաջին հայտնաբերված դեպքն է: Բրազիլիայում այն ավելի վաղ հայտնաբերվել էր Ռիո դե Ժանեյրոյում»,-ասվում է G1-ի նյութում՝ վկայակոչելով առողջության հսկողության CEVS պետական կենտրոնին:
«Օմիկրոն» շտամի BQ.1 տարատեսակը դրսեւորել է փոխանցման բարձր կարողություն այժմ Բրազիլիայում շրջանառվող COVID-19-ի մյուս տարատեսակների համեմատությամբ:
CEVS-ի համագենային հետազոտությունների համակարգող Ռիչարդ Սթեյների խոսքով, որից մեջբերում է անում G1-ը, վիրուսի այդ տարատեսակի տարածման ներուժն առաջացնում է տարբեր երկրների առողջապահական մարմինների անհանգստությունը:
CEVS-ում ընդգծել են COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակելու կարեւորությունը, նշելով, որ ներկա դրությամբ երկրում կրկնապատվաստումն ուշացրել է ավելի քան 3 միլիոն մարդ:
«Ցերբեր» անվանումն ստացած տարատեսակն իրենից ներկայացնում է BA.5 «օմիկրոնի» ենթատեսակ, որը պարունակում է լրացուցիչ մուտացիաներ. այս տարատեսակի մի քանի հարյուր հաստատված դեպքեր հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել է գրեթե 30 երկրներում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ կորոնավիրուսի «ցերբեր» տարատեսակը, որը հայտնաբերվել է նաեւ Ռուսաստանում, «օմիկրոնի» մյուս ենթատեսակներից ավելի վտանգավոր չէ. «դելտա»-ի համեմատությամբ այն ընթանում է ավելի թեթեւ, սակայն ավելի վարակիչ է։

Նմանատիպ նյութեր
901 դիտում
13:53 03-10-2014
Քրեակատարողական վարչությունում այժմ գործում է անվճար «Ձայնային պորտալ» ծառայություն
19355 դիտում
19:19 27-11-2021
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը նախորդներից ավելի արագ է տարածվում. ԱՀԿ
2115 դիտում
10:42 29-01-2021
Բրազիլիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի միանգամից երկու շտամներով վարակման դեպքեր
Այս բաժնից
1030 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
985 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1012 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն